Ու՞մ ընտրել Հայաստանի Նախագահ

 

 

Հե՜յ, լավ մանրո՜ւք,

Ասե՜ղ, հուլո՜ւնք,

Մատնի՜ք, մարջա՜ն,

Ապարանջա՜ն

 Հա՜վ, ձո՜ւ բերեք,

Առե՜ք, տարե՜ք,

Խունջիկմունջիկ

Հարսն ու աղջի՜կ,

Էժա՜ն կըտամ,

 Լա՜վը  կըտամ

Էսպես կանչելով՝ փողոցից փողոց,

Իբրև թե չարչի մի թափառական,

Չարչու կերպ մըտած, ինչպես վիշապ օձ,

Անցնում էր ինքը՝ ՇահԱբաս արքան։

 Այս ակնարկը սկսեցի Հովհաննես Թումանյանի ԹԱԳԱՎՈՐՆ ՈՒ ՉԱՐՉԻՆ ստեղծագործությունից քանի որ իմ ասելիքը ինչ որ կապ ունի այս տողերի հետ, սակայն այն, որ միջնադարում եւ անգամ դրանից առաջ եւ հետո էլ թագավորները եւ տիրակալները ժամանակ-առ-ժամանակ կերպարանափոխված դուրս են եկել ժողովուրդի մեջ ցանկանալով լսել եւ տեսնել թե ինչպես է ապրում իրենց հպատակները կամ իշխանները, ցանկացել են լսել ասեկոսները իրենց մասին: Թումանյան անգամ նկարագրել է հզոր Շահ-Աբասի այդ դրվագը: Սակայն թողնենք միջնադարի իշխաններին եւ վերադառնանք մեր ժամանակների նախագահին եւ նախարարներին, որոնք այդպես երբեք էլ իրենց թույլ չեն տվել այդքան նվաստանալ, որպեսզի դուրս գան ժողովրդի մեջ կամ երթուղային տաքսի նստեն, կամ քաղաքապետարաններում մի տեղեկանքի համար գնան եւ գան: Այդ դեպքում ինչ է ստացվում, միջնադարում այդ տիրակալները ավելի արդարամիտ եւ դեմոկրատ են եղել քան թե այժմս: Մենք հասարակ ժողովուրդը տեսնելով այդ հեռուստասերիալները` Ինչպես ասում են՝ « հարուստները եւս լացում են », սակայն հարուստները լացում են որովհետև իրենց սիրելի շնիկի ախորժակը տեղը չէ, իսկ հասարակ ժողովուրդը խոշտանգված եւ ահաբեկված քնում է որովհետեւ ինչպես ասում են

« -Նանի՛, նանի՛, հաց ենք ուզում,

Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։ »

Հայաստանին Հանրապետությանը այս վիճակից դուրս գալու համար հարկավոր է կտրուկ քայլեր անել, ինչքան կարելի է ոտնակոխ եւ նվաստացած ապրել, որ նույնիսկ Ռուսաստանի դեսպանը` Վյաչեսլավ Կովալենկոն ամոթաբար հայտարարում է, որ առանց ռուսների, հայերը ոչինչ են: Ես չեմ մեղադրում նրան, քանի որ դա մեր Հայաստանի Հանրապետության նախագահի արժանապատվութունն է ոտնահարում եթե նա այդ արժանապատվությունը ունի, իսկապես եթե մեր նախագահը, ինչպես ինքն է ասում եղել է իսկական ազատամարտիկ, հայրենիքի պաշտպան, ապա նրա թասիբը եւ պատիվը թույլ չէր տա նրան կուլ տար այդ վիրավորանքը: Նախագահը ուղղակի այդպիսի դիվանագետ կոչեցիալին դուրս պետք է վռնդեր Հայաստանից, եւ պահանջեր Ռուսաստանի Իշխանություններին ներողություն խնդրել այդպիսի անպատասխանատու դիվանագետները ունենալու համար: Իսկ եթե այս միջադեպը մոռացվեց ապա նշանակում է այն ինչի մասին վերագրում է մեր նախագահը ապա, սուտ է եւ կեղծիք: Ազգին նվիրված մարդը, լինի անգամ նախագահ կամ գյուղացի միեւնույն է տեր է իր պատվին եւ թասիբին: Եկող տարի Հայաստանի Հանրապետությունում սպասվում են նոր նախագահական ընտրություններ, մեզ հարկավոր է բանիմաց եւ հմուտ նախագահ, որը կարող է իր ճկուն քաղաքականությամբ կառավարել այս երկրիը, մի այնպիսի նախագահ, որը բռունցքի մի հարվածով կարող է փոխել կառավարությունում կատարվող այնպիսի բարեփոխումներ, որպեսզի հետագայում հարկ չլինի դժգոհել: Մեզ հարկավոր է մի լիդեր, որի ետևից կգնա անգամ համայն հայությունը, մեզ պետք է մի նախագահ, որի ճկուն քաղաքականության եւ քաղաքական հմտության շնորհիվ կարողանանք դիմակայել տարբեր ժամանակներին մեզ նետված մարտահրավերները: Այդպիսի դեպքում կարելի է նախապատվությունը տալ մեզ բոլորիս հայտնի եւ սիրելի Սփյուռքի նախարար` ընկեր: Կներեք տիկին Հրանուշ Հակոբյանին, որպես Հայաստանին Հանրապետության նախագահ: Տիկին Հրանուշ Հակոբյանի անցած քաղաքական ուղին շատ բազմազան է եւ բուռն, Կոմսոմոլից սկսած մինչեւ Սփյուռքի պատվավոր նախարարի: Ինձ բախտ է վիճակվել կարդալ մի քանի հոդվածներ «Հայաստանի աշխատավորուհի » ամսագրից, որտեղ գրված էր ընկեր Հակոբյանի մի քանի փայլուն մտքերից: ( Ինչքան հիշում եմ Հայաստանին քաղաքական դաշտում կան մարդիկ որոնք աշխատել են այդ ամսագրում, իսկ ինչու՞ չեն փորձում վերականգնել այդ ամսագրի վերհրատարակումը ) Ինչպես հասկանակի է, մեզ հարկավոր է ճկուն գործելաոճով աշխատող նախագահ, ինչպես մեր ժողովուրդն է ասում, այնպիսին որպեսզին անգամ ջրից չոր դուրս գա: Այդպիսի դեպքում կարելի է գոնե փորձնական ընտրել նրան, միեւնույն է եթե անգամ վատ էլ լինի, ապա սրանից վատ, լինել չի կարող:

   Հարգանքներով Վարդան Հովհաննիսյան Իսպանիա 17/07/2012 © VH

 

hJJJ

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s