Զինվորը վերադարձավ պատերազմից մինչև հոգու խորքը վիրավորված

  Զինվորը  վերադարձավ  պատերազմից  մինչեւ  հոգու  խորքը  վիրավոր… 

Հետաքրքիր մի բան, որ մեր հասարակությունը ամեն անգամ դժգոհում է ներկայիս իշխանություններից եւ օլիգարխներից` նախարարներից վարչապետներից եւ պատգամավորներից, սակայն ինչու՞ կարելի է մեղադրել նրանց, քանի որ դա եկել է դեռ անցիալից: Իսկ որտեղից եկավ այդ բարքերը եւ սովորությունները: Մարդիկ կան որ դեռ իրենք դառնալով հայ ժողովրդի պատմության այս վերջին տասնամյակների վկան, այդպես էլ չկարողացան կողմնորոշվել թե, որն է նպատակը եւ ցանկությունը: Այս ամեն բացասական երեւույթները, որոնք կան մեր իշխանությունների իշխանավարման մեջ մեղադրական լինել չի կարող, նրանք միայն շարունակում են ՀՀՇ-ականների ստեղծած այդ կլանային իշխանավարման տարբերակը եւ դարձնելով ավանդույթ փոխանցելով անգամ իրենից հետո եկողներին: Մեր հասարակոության առողջ մտածելակերպ ունեցող զանգվածները պետք է հասկանա, որ ներկայիս Հանրապետության բոլոր քաղաքական գործիչները նախկինում եղել են այդպես ասած մեծ քաղաքականության մեջ, եւ ամոթ չլինի հարցնել թե այն ժամանակ երբ կարող էիք մի բան անել չէին արել, հիմա եք ուզում անել… Խորհրդային տարիներին Հայաստանի Հանրապետությունը ավելի անկախ էր եւ ազատ քան հիմա, միայն դրոշի գույները փոխելով չեն անկախանում, հարկավոր է արողջ հասարակություն, որպեսզի տեր կանգնեն իրենց իրավունքներին եւ իրենց հայրենիքին: Ղարաբաղյան Շարժումը ազատագրական շարժում էր Հայ Ժողովրդի համար, եւ կարիք չկա աղավաղել այն, այդ Շարժմանը նվիրված տղաները, տեր կանգնեցին մինչեւ վերջ իրենց երկրին եւ հայրենիքին, անգամ Ազգային գաղափարներին: Սակայն Հայաստանում այդ ժամանակ որոշ քաղաքական հանցագործներ, (կարիք չկա նշելու, քանի որ նրանցից շատերը դեռ շարունակում են մնալ ջրի երես` քաղաքական դաշտում ): Հետաքրքիր մի բան որ ինձ զարմացնում է այն որ, ինձ հանդիպած բոլոր մարդիկ, ովքեր իմանում են, որ ես ազատամարտիկ եմ կամ ինչ որ կապ ունեմ ազատամարտիկների հետ չգիտես ինչու ներկայացնում են, որ դեռևս պատերազմի դժվարին տարիներին երբ ազատամարտիկները կռվում էին հայրենիքի համար, իրենք ազգանպաստ գործ էին անում, այսինքն իրենք այդ տարիններին  « վտանգելով » իրենց կյանքը զենք են գնել իրենց սեփական գումարով եւ Ռուսաստանից բերել են Հայաստան, էլ չհաշված, որ սեփական միջոցներով կերակրել են ինքնապաշտպանական ջոկատներին: Այնպիսի մարդիկ այնպիսի բաներ, կարող են պատմել, որ անգամ եփած հավի ծիծաղն էլ կգար: Ցավոք սրտի այդպիսի մարդիկ շատ են իմ հանդիպած մարդկանց մեջ, սակայն իրականում պատերազմի տարիներին ազատամարտիկները մարտադաշտ գնալուց անգամ առանց փամփուշտ էին գնում եւ դա կարող է հաստատել ցանկացած իսկական ազատամարտիկ: ՀՀՇ- ական շատ գործիչներ այդպես ժողովրդին խաբեցին իրենց դարձնելով ազգային « փրկիչներ » իսկ հայրենիքը պաշտպանած ազատամարտիկներին այդպեսով տալով ոտնատակ, որպեսզի իրենց հերոսական կերպարների վրա ստվեր չթողնի: Նրանց այդ ավանդույթը շարունակվում է մինչև այսօր: Տեսե՛ք ինչու մեր քաղաքական դաշտում չկա ոչ մի Ազատամարտիկ, իսկ եթե կան էլ ապա այդ « Ասֆալտի Ֆիդայիններ » էին այն ժամանակ նրանց այդպես էին անվանում, որոնք ազատամարտիկների անունից Երևանի բազզաներում այդպես իրենց լեզվով ասած « Տիդիրիտներ » էին անում, ինչպես մեր ժողովուրդն է ասում, « ով բան անի, ով գնա սանատորիա… » Արդյոք որեւէ մեկը ճանաչում է ազատամարտիկ օլիգարխի կամ « գործարար տղու », իսկ ինչու դուք երբեւէ հարց չեք տվել ինչու՞ չկան… Ուսի ես խնդրում եմ այսուհետեւ չօգտագործել նախկին ազատամարտիկ բառը, քանի որ նախկինում էլ եւ ներկայում էլ իսկական Ազատամարտիկը մնում է Ազատամարտիկ, իսկ որ ներկայումս նրանք շարունակում են իրենց գոյը քաշ տալ, չի նշանակում, որ նրանք դարձել են նախկին: Ուստի ես որպես Ազատամարտիկ  խնդրում եմ մեր քաղաքականության մեջ հաջողությունների ձգտող քաղաքական գործիչներին չօգտագործել Ղարաբաբաղյան Շարժման գործոնը կամ արժեզրկելով Ազատամարտիկների անունը ու պատիվը: Բավական է այդպիսի ստեր հորինեք… Գոնե մարդկություն ունեցեք, այդ մաքուր պատմության էջը պղծեք ձեր սուտ պատմություններով: Մի խոսք որ վերջերս լսեցի, եւ մտորումից հետո կարելի է հասկանալ այդ բառի իսկական իմաստը:   « Զինվորը վերադարձավ պատերազմից մինչև հոգու խորքը վիրավոր » Իրականում այս խոսքերը վերաբերվում են մեր Ազատամարտիկներին որոնք պատերազմից վերադարձան մինչև հոգու խորքը վիրավորված: Եւ ներկայիս եւ նախկին քաղաքական գործիչները այնպիսի բաներ են ասում որ կարծում են արդեն վկաններ չկա կամ փաստեր, իսկ ինչու՞ հիմա այդպիսի մարդկանց կողքին իսկական ազատամարտիկներ չկան, կամ մի զոհված ազատամարտիկի ընտանիք: Պետք չէ Ղարաբաբաղյան ազատամարտիկի գործոնը իրենց համար տրամպլին սարքեն, կամ էլ վահան պաշտպանվելու համար:

 Ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյան Իսպանիա 10/09/2012 © VH

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s