Սերգեյ Դանիելյան. Ես ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ երևանցի լինելուց, ես ԱՄԱՉՈՒՄ ԵՄ, որ Հայաստանի քաղաքացի եմ

Դիշովկայությունը` ապազգային կատեգորիաՍերգեյ Դանիելյան  

http://hayeli.am/դիշովկայությունը-ապազգային-կատեգոր/?fb_action_ids=406961849362948&fb_action_types=og.likes&fb_

source=aggregation&fb_aggregation_id=246965925417366

 Ամսաթիվ: 20/08/2012

Դերասան Սերգեյ Դանիելյանի գրառումը սոցիալական ցանցի իր էջում նոր կրքեր է բորբոքել  համացանցում:  Գրառումը ներկայացնում ենք ստորև` առանց խմբագրման ու մեկնաբանության.  «Երկրաշարժի  եւ  պատերազմի  տարիներին  սփյուրքը կանգնեց մեր մեջքին: Հիմա երբ սիրիահաերը ճարահատյալ  փաղչում  են Հայաստան, մենք թանկացրել ենք  բնակարանաին  վարձերը: Եւ  մի բողոքեք որ պետական այրերը  վատն են, մենք ազգովի  դիշովկեկենք: Օլիգառխից  մինչեւ  հասարակ  երեւանցի:  Ես   հրաժարվում եմ երևանցի  լինելուց, ես ամաչում եմ որ  Հայաստանի  քաղաքացի եմ…. Առժանապատվությունը  թանկ  բան  է  պետք  չէ  այն  ականկալել  դիշովկեքից:  Դե… սպասում եմ որ տառասխալներս ուղեք… ԴԻՇՈՎԿԵՔ»:

ՏԵՍԱԿԵՏ

Սերգեյ Դանիելյանի այն հայտարարությունը չգիտես ինչու այդքան ցավոտ արձագանք գտավ մեր հասարակության մեջ, ես լիովին կիսում եմ Պարոն Դանիելյանի կարծիքը, չնայած, որ իմ տեսակետը կարծում եմ, որ այդքան նշանակություն չունի: Նշանակում է, որ մեր հասարակության մտավոր զարգացումը նահանջ է ապրում կամ անկում: Չգիտես ինչու մոռանալով մի կարեւոր բան, այդպես, որ հայերը ամեն մեկը իրեն փորձեց տեսնել հենց Դանիելյանի այդ ասած 99%-ը մեջ, եւ շատ քչերը գտնվեցին, որ իրենց տեսնում են այդ մեկ տոկոսում: Իրոք ցավալի երեւույթ է: Ես համոզված եմ եթե հարցնելու լինենք Սերգեյ Դանիելյանին, ապա նա վստահ եմ չի մտնում այդ ասված 99%-ի մեջ, եթե ոչ, ապա նա այդ արտահայտությունը չէր անի: Կարծում եմ որ նորմալ մարդը այդպես էլ կմտածեր: Մենք ժողովրդական մի լավ խոսք ունենք « ա՛յ կուժ, քեզ ասեմ, ա՛յ կուլա, դու լսիր »: Ես գտնում եմ Սերգեյ Դանիելյանը որպես հայրենանսեր մարդ եւ բանիմաց դերասան ավելի ճիշտ է ըմբռնում եւ ըմբոստանում է այդ սոսկակի իրավիճակը տեսնելով: Մեր հասարակության մեջ այդ դժգոհությունը ինչո՞վ է բացատրված… Այդպես ասած այդ ԴԻՇՈՎԿԵՔ կոչվածը ինչու՞ ենք մեր վրա ընկալում: Մեր հասարակության մեջ ձեւավորված այդ դասակարգային շերտավորումը կարծես թե առաջացրել է բազմաթիվ հարցեր, որոնց թվում է նաեւ ազգային ինքնասիրությունը, իսկ շատ հարցեր, այդպես էլ մղվել են ամենավերջին պլան: Հայկական հեռուստասերիալներից մեկում արտասանած ճիշտ արտահայտությունը կարծես թե համաշունչ է մեր ժամանակներին եւ արտահայտում է իրական պատկերը, այդ «Անլվանների » դասակարգն է: Եւ այդ « Անլվանների » դասակարգին պատկանող քաղաքացին չգիտես ինչու իր վրա է վերցնում Սերգեյ Դանիելյանի ասածը` « Վիրավորանքը », մինչդեռ մեր Բուրժուազիայի այդ « ոսկի » երիտասարդությունը եւ այժմյան լեզվով ասած օլիգարխները թքած ունեն այդ խոսքերի վրա: Չնայած որ այդ խոսքերը հնեց նրանց է հասցեագրված: Հայաստանում ձեւավորվել է մի կարծիք, կամ դա մոդա է կամ էլիտար ստիլ, դա « Լավ Տղա » լինելու տիտղոսն է, որը արտահայտվում է չգիտես ինչու թանկարժեք « Այֆոն » բջջային հեռախոսներով, Ջիպերով կամ էլ « Գլամուր Փարթիններով », իսկ եթե թե ինչ են ներկայացնում այդպիսի մարդիկ արդեն հասկանալի է: Իսկ այն մարդիկ ովքեր քարկոծում են Սերգեյ Դանիելյանին նման արտահայտությունների համար, խորհուրդ կտաի մտածել, թե արդյոք այդ արտահայտություններն են վնասակար, թե՞ այն օլիգարխիկներ որոնք իրենց հաստավիզ « ախրանիկներին » քսի են տալիս սրա նրա վրա: Եթե եթե այդ մարդկանց արժանապատվությունը այդքան բարձր է թող կանգնեն եւ տղամարդու նման ասեն, որ մեր հասարակության մեջ այդ « Անլվանների » դասակարգն էլ ապրելու իրավունք ունի, ոչ թե վիզ ծռելով այս կամ այն մեծահարուստի սեփական կուսակցությունում տանող-բերողի դեր կատարել, այն որ պատրաստ են սեփական Պարոնի առաջ իր Եսը եւ արժանապատվությունը զոհաբերել, միայն թե Պարոնը կամ նրա վարորդը ու սիրուհին քաղցր աչքով նայեն իրեն: Այդ ամենը տանելի է, որովհետեւ այդպես էլ պետք է լինի, ժամանակն է այդպիսին: Այդպիսով մենք ինքներս մեզ չենք հարգում, ուր մնաց թե ուրիշները: Իսկ Սերգեյ Դանիելյանը միակ մարդն էր, որը համարձակություն ունեցավ եւ ասաց դա եւ այդ խոսքերը սվիններով ընդունվեց մեր հասարակության կողմից: Իսկ ինչու՞ մեզ հարց չենք տալիս թե որտեղի՞ց եկավ, ո՞վ ներկրեց Հայաստան այդ բացասական երևույթները, իսկ ե՞րբ է մեր ինքնասիրությունը մեզ վերջապես ուղություն ցույց տալու: Եւ արդյոք մեր Ազգային Ղեկավարությունը վերջապես ե՞րբ է գնահատելու սեփական «Անլվաններին » ինքնասիրությունը եւ ազգային պատիվն ու նամուսը:

 Վարդան Հովհաննիսյան 22/08/2012 Իսպանիա © VH

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Դիշովկայությունը` ապազգային կատեգորիա

  1. Уведомление: Ստեփան Զորյան «Պատերազմ» — Կարինե Ղուլյան

Оставьте комментарий