Հայկական Ինքնասիրությունը

Հայկական   Ինքնասիրությունը

 Հայկական ինքնասիրություն… Ահա թե ինչից է սկսվում մեր արժեքների գնահատումը և թերագնահատումը: Ամեն ինչ մենք չափում ենք հենց այդ ինքնասիրությունը կոչվածը հաշվի առնելով, սակայն ինչու՞ և որտե՞ղ է այդ ինքնասիրության արմատները ձգվում, և որտե՞ղ է այն վերջանում… Նարեկացու և Ֆրիկի ստեղծագործություններ կարդալիս ակամայիս հասկանում ես ամենը: Կցանկանաի մինչ շարունակելը հիշեցնել այս տողերը, որը գրվել է դեռևս 14-րդ դարում …

Մէկին հազար ձի և ջորի,

Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.

Մէկին հազար դեկան ոսկի,

Մէկին ոչ փող մի պըղնձի.

Մէկին բեհեզ և ծիրանի,

Մէկին բրդէ շալ մի չանկնի.

Մէկին հարամըն յաջողի,

Մէկին հալալն կորուսի.

Մէկն ի զըրկանացն հարստի,

Մէկն յիւրայնոցն աղքատասցի. Ֆրիկ

Այո տողերը կարծես գրված լինի այսօր, համեմատեք թե այս Անկախ Ազատ Հայաստանի ապագան ինչպես է գուշակել 14-րդ դարի հայտնի բանաստեղծը: Կարելի է համեմատել և կհասկանանք որ նա Նաստրադամուսից ավելի պայծառատես է եղել:                                       Իսկ Նարեկացու մասին էլ չխոսեմ… Ֆրիկի բանաստեղծությունները կարդալիս հասարականում ես թե ինչպիսի զզվանք և հակակրանք է ապրել նա, որ կարողացել է գրել այս տողերը, խեղճ մարդը ամեն ինչ արել է, որպեսզի այդ խավար դարաշրջանում մարդկանց հասկացնի իրենց իսկական առաքելությունը` որպեսզի կարողանան տեր կանգնել իրենց ոտնահարված ինքնասիրությանը: Սակայն անցել են հազարամյակներ այդպես էլ մեր ազգը չկարողացվ կողմնորոշվել և ուղորդվել, գտնել մեր ժողովրդի համար արժանապատիվ ապրելու ճանապարհ: Անկախությունը հիմնական հիմքը հենց այն ինքնասիրությունն է: Ներկայիս Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչները աղաղակելով դեմոկրատական արժեքններ մասին իրենց իսկ ոտքերով տրորում են սեփական ժողովրդի արժանապատվությունը և ինքնասիրությունը: Վերջերս հեռուստացույցով տեսա թե ինչպես է ուրախանում մեր ժողովուրդը, երբ այսքան դարեր անց հայտնաբերել են Խոսրով Թագավորի ամառանոցի ավերակները: Ինչ խղճուկ ենք մենք… Մեր հնագետները և մեր գիտնականները որոնք միայն հիմա են մտածել այդ մասին հասարակ քթի ծակ է պետք ունենալ, որպեսզի միայն եզրակացնել դա… Եվ  դա ողբալի է անգամ ամոթ է դրա մասին բարձրաձայնել: Ես փոքր մարդ եմ որպեսզի քնադատեմ մեր հնագետներին և գիտնականին, սակայն անգամ մանկապարտեզի երեխուն էլ հայտնի է, որ հենց այդ Խոսրովի անտառը հիմնել է հենց Խոսրով թագավորը, և պարզ բան է որ նա պետք է այնտեղ էլ ունենար իր որսատեղին և ամառանոցը, այնպես Ատլանտիդա չէին փնտրում, որպեսզի չգտնեին… 

Սակայն ես վստահ եմ որ նախագահական ընտրությունների նախաշեմին սա շատ լավ հայտնագործություն է, մանավանդ որ կարող են ասել որ գտածոն հայտնաբերել է ներկայիս նախագահ` Սերժիկ Սարգսյանը և նրա սեփականաշնորհված Հանրապետական կուսակցությունը: Ես չեմ զարմանա որ Հայաստանի գիտությունների ակադեմիան այդպիսի պաշտոնական հայտարարություն անի, որ` « Արարատյան դաշտավայրում , Նախագահի հրամանով հայտնաբերվել է Խոսրով թագավորի դամբարանը » : Այս ամենը ինձ հիշեցնում է Լեոնիդ Իլիչ Բրեժնևին և նրա ժամանակները: Սովետական Միության հնգակի հերոս լինելուց բացի, նաև հասարակական և սպորտային միությունների և ակադեմիանների պատվավոր անդամ էր, ինչպես ասած այդ Բրեժնևյան ավանդության շարունակվում է մինչև այսօր: Ամեն ինչ կա վերագրելով ներկայիս նախագահին անգամ շախմատային մեր հաղթանակները: Այդպիսով քիչ շեղվեցի բուն թեմայից… Լավ հայտնագործություն կլիներ, որպեսզի մեր գիտնականները այսօր փնտրեին մեր կորցրած ազգային արժանապատվությունը և ինքնասիրությունը: Մեզ հաջողվել էր դեռևս 1988 թվականին վերագտնել այն, սակայն շատ կարճ եղավ այդ ուրախությունը, նորից մեզանից այն գողացան, և հիմա կարծես թե հույսեր էլ չկա որպեսզի այն գտնենք: Ես հենց դեռ մանկուց հասկացա մի կարևոր խրատ, որն էլ ամբողջ կյանքում ուղեկցեց ինձ, դեռևս չորրորդ դասարանում էի երբ կարդացի Րաֆֆու « Կայծերը » և ընդունեցի մեծ վիպասանի կտակը և խոսքը: Մեր Հայ Ազգային Ինքնասիրության և Արժանապատվությունը գաղափարը: Եվ Վիպասանի կտակը ինձ դաստիարակեց, որպես իմ երկրի համար արժանի մարդ, որը իր կյանքի գնով տեր եղավ մեր Ազգային Արժանապատվությանը: Եվ ես միշտ համարում եմ ինձ ամենալավ մարդը, որովհետև իմ կողքին միշտ գտնվել են վեհ և պայծառ մարդիկ` իսկական Ազգային Հերոսներ, որոնցով ես հպարտանում եմ: Այս ինքնագովերգումը բնավ էլ աննպատակ չէ, բայց նաև նախագահական քարոզարշավին մասնակցելու նպատակ էլ չի հետապնդում: Շարունակելով ասեմ այն որ հիմա նոր Արժանապատվության և ինքնասիրությունը նոր մոդել է ստեղծվել, այսինքն Ինքնասիրությունը դարձել է «Թասիբով » և « Լավ Տղու » մի անորակ ձև: Հարուստ Մանկլավիկները իրենց համար ստեղծել են այդ մոդելը և առաջնորդվելով փորձում են պահել իրենց գերիշխանությունը, ոտի տալով այդպես ասած « Քյասիբի » և անճարի ինքնասիրությունը: Նրանք իրենց « ախրանիկներին » գցաց իրենց ետևից « ֆռֆռում » են քաղաքում և ինչ ուզեն կարող են անել և պետք եղած դեպքում այդ հաստավիզներին « քսի » են տալիս անճարների վրա, ահաբեկության և սարսափի մեջ պահելով ողջ ժողովրդին: Նախ և առաջ հենց այդ « ախրանիկը » պիտի արժանապատվություն ունենա, որպեսզի իրեն « Բուլդոկի » տեղ չդնեն: Ե վ երկրորդ մեր տառապած և չարչարված ժողովուրդն էլ գոնե ինքնասիրություն ունենա և կարողանա տեր կանգնել իր Արժանապատվությանը և իրավունքին: Ասեմ որ այդպես էլ մենք` հայերս չկարողացանք ստեղծել այն մոդելը, որը հարկավոր էր հայ մարդու արժանապատվություն պահել արժանավայել: Եթե ինքնասիրություն ունենաինք , ապա չէինք ունենա այսպիսի Ազգային ժողով և կառավարությունը, այսպիսի նախագահ և ընդիմություն: Այս բոլորի պատասխանը մեկն է, որտե՞ղ է մեր արժանապատվություն: Իսկ շատ դեպքերում հարցնում ենք, թե արդյոք որն է ելքը կա մի փրկության ճանապարհ, և արդյոք կարող ենք ձերբազատվել ժողովրդի վզին ծանրացած այդ չարիք դարձած օլիգարխներից:                      Իմ ծանոթներից մեկը, որը Հայաստանի արվեստագետներից է հարց տվեց  ինձ թե ես արդյոք արտասահմանում գտնվելով ի՞նչ եմ անում հայրենքիս համար, բացի այսպիսի սուր քննադատելուց, կարծում եմ շատերը այդ հարցը կտան, ուստի պատասխանելով այդ հարցին կցանկանաի ասել այն, որպեսզի հասկանալի լինի այս խոսքերիս իմաստը: Ասեմ այն, որ ես եմ արել իմ հայրենիքի համար նույնիսկ բավական է իմ թոռներին… Եվ լավ կլիներ, որ եթե մեր ժողովուրդի մի չնչին մասը կարողանար անել այն, ինչ ես եմ արել իմ հայրենիքին, եթե գոնե մի արածների մի տոկոսը անեին ապա դժվար թե մեր երկիրը հայտնվի այս վիճակում: Մանրամասն կանդրադառնամ քիչ ավելի ուշ: Սա ինքնագովերգումը չէ ինձ ճանաչող մարդիկ դա լավ գիտեն և կարող են հաստատել: Սակայն ես իմ պարտքն եմ համարում կրթել և դաստիարակել մի սերունդ, որը կարողանա տեր կանգնել իր Արժանապատվության իր ինքնասիրության իր հայրենիքին և վերջապես իր ոտնահարված իրավունքներին: Ես իրավունք եմ վերպահում խոսել մեր ժողովրդի անունից, որը ինձ վստահել է և տվել իր ձայնը, որպեսզի կարողանում ասել այն ամենը ինչ ասում եմ: Ես իրավունք ունեմ խոսալ նրանց անունից, որոնք Եռաբլուրում հանգչում են… Ես իրավունք ունեմ խոսալ այն Ազատամարտիկների անունից, որոնք խոշտանգվել և խոշտանգվում են մեր վայ դարձած իշխանությունների կողմից… Ես իրավունք ունեմ խոսալ հարյուրավոր Ազատամարտիկների անունից, որոնք վտարված լինելով սեփական հայրենիքից դեգերում են օտար երկրներում և հավատալով որ երբևէ կվերադառնան հայրենիքի` այն հայրենիքը, որի համար արյուն են թափել; Եվ վերջապես իրավունք ունեմ խոսալ հազարավոր Շահումյանցիների անունից, որոնք կորցրեցին սեփական հայրենիքը և թափառ դարձան օտար երկրներում: Ահա այն ամենի մասին որոնք լռել են այսքան տարիներ, որոնց անգամ իրավունք չեն տվել խոսալ: Երևանում հանդիպել եմ մի քանի Ազատամարտիկների, որոնք ունեին մարտական օրագրեր և հուշատետրեր, որտեղ ամփոփված է այն դեպքերի մասին մանրամասն պատմությունները, սակայն նրանք այդ մասին չենք խոսում, իսկ խոսալուց էլ խոսում են մարդիկ, որոնք առհասարակ ոչ մի կապ չունեն այդ դեպքերի և իրադարձություններին: Եվ այդ Պատմական արժեքներ ներկայացնող նյութերը դարձել են այսօր անպիտան մեզ համար, սակայն փոխարենը ունենք առանձնասենյակներում նստած Բլեյանական պատմաբանների մի սերունդ, որը գրում է հերոսացած կերպարների և դեմքերի պատմությունները, որոնք էլ դառնում են մեր նոր երիտասարդ սերունդի համար « անմահ հերոսներ » : Լևոն Տեր-Պետրոսյանի կողակիցներն են կեղծում մեր պատմությունը հրամցնելով իրենց սուտը, նրանք գիտեն որ մենք Արժանապատվություն չունենք , և պետք է որ նորից « ազգովի խնդրենք » որպեսզի նորից նրանք վերադառնան ու շարունակեն ոտնահարել, առանց այն էլ ոտնահարված մեր պատիվն ու Ինքնասիրությունը: Նրանք աղավաղելով մեր պատմությունը դարձան լիդերներ, գեներալներ, հերոսներ ու սպարապետներ… Ինչու՞ է այդպես և հիմա լռելով իմ ինքնասիրությունը խեղդում է, որ նորից վերարտադրվելու է այն մութ ու կեղտոտ քաղաքականությունը, սակայն հիմա ավելի գորշ ու մռայլ երանգներով: Մեր երիտասարդությունը սխալ ուղություն է վերցրել և առաջնորդվում է մի քանի լածիրակների հրամանով, որոնք սեփական օգտագործման կուսակցությունն են ստեղծել և մասնատելով ժողովրդին խմբերի և կուսակցությունների իրար են հոշոտում: Մեր ինքնասիրությունը դարձնելով մի « էժանագին թասիբ, » որը միայն իրենց « կռուգի » համար է հարկավոր, որպեսզի հարկ եղած դեպքում շախմատի զինվորիկի նման կարողանան զոհաբերել իրենց շահերի համար: Այս ամենը ցավոք սրտի այսպես է… Եվ վերադառնալով սկզբի այն հարցադրմանը, որի մասին հիշատակեցի: Կցանկանաի բացատրելու համար վերադառնալ ոչ վաղ շրջանի պատմական փաստերին, որի վկան ես եմ եղել: 1991-1992 թթ գտնվելով Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանում մտաբերում եմ այնտեղ կատարվող իրադարձությունները` Շահումյանի շրջանում որոշ պաշտոնյաններ լինելով և ղեկավարվելով իրենք քմահաճույքից լավ զինված շքախմբով « շրջում » էին շրջանում, փոխանակ պաշտպանեին իրենց շրջանի սահմանային գիծը, նրանք ահաբեկելով և սարսափի մեջ պահելով սեփական ժողովրդին: Չհաշված այն որ Հայաստանից ուղարկված օգնությունների հաշվին հարստացան… Ես չեմ տալիս անուններ, քանի որ կարծում եմ դրանց անուները, անգամ Շահումյանցի մանուկները գիտեն, կամ շահումյանցու պատմությունը իմացողը:    Եվ ամենացավալին այն փաստն էր, որի մասին ուզում եմ ասել… Շահումյանի շրջանը կտրված լինելով Հայաստանից, այսինքն պաշարված լինելով Ադրբեջանի կողմից, միակ կապը հանդիսանում էր ուղղաթիռային կապը, որով առաջին անհրաժեշտության բեռները հասցվում շրջան, որն էլ իր հերթին կապված էր շատ բարդություններից` որոնցից էր եղանակային պայմանները, ավիովառելիքի պակասը, սակայն մեր հերոս օդաչունները ամեն ինչ անում էին որպեսզի իրագործեին այդ վտանգավոր և բարդ չվերթները այդ դժվարին պայմաններում: Եվ այդ չվերթներով Շահումյանից Երևան էին հասցնում զոհված և վիրավոր հայաստանցի ազատամարտիկներին: Եվ Շահումյանի ղեկավարների միջնորդությամբ բազմիցս անգամ վիրավոր ազատամարտիկներին փոխարեն այդ ուղղաթիռներով միս էին հասցնում Երևանի շուկաները, Եվ ամենասոսկալին որ Երևանի Էրեբունի օդանավակայանում շտապօգնության մեքենայով էին մորթված անասունի միսը հասցնում մսի տաղավար… Ի տարբերություն Երևանի, շահումյանում այդ մսի արժեքը տասնապատիկ ավելի ցածր էր: Իսկ այդ ժամանակ Շահումյանի հիվանդանոցի բժշկական անձնակազմը անհամբեր սպասում էր, թե երբ են ուղղաթիռները գալու, որպեսզի ծանր վիրավորներին տեղափոխեն Երևան վիրահատության: Եվ ահա այս դեպքերից մի քանի ամիս անց այդ մարդիկ, որոնք այդ ազատամարտիկների արյան հաշվին` հանցագործ ճանապարհով միս էին հասցնում Երևան, ծախեցին նաև Շահումյանի շրջանը, նրա բնակչությանը և անգամ ինքնապաշտպանական ջոկատներին: Չնայած որ այդ բարեհաջող գործարքից հետո այդ ղեկավարներ Հայաստանում զբաղեցրեցին մի շարք բարձր պաշտոններ: Եվ ամենացավալին այն է որ հետո դարձան հերոսական պայքարի առաջամարտիկներ, իրենց մասին գրելով անգամ գրքեր: Ահա թե որտեղից է սկիզբ առել ներկայիս « ախռանիկների » և օլիգարխների այդ ավանդույթը: Ես չեմ ուզում այս պատմությունով վիրավորել Շահումյանի տառապած ժողովրդին, քանի որ ես լինելով Երևանցի ինձ համարում եմ Շահումյանցի, և հենց այդպիսի մարդկանց պատճառով է , որ կորցրեցին Մեր հրաք Շահումյանը, և հարյուրավոր անմեղ զոհերին և անգամ իրենց հարազատների շիրիմները: Միջնադարում էլ այդպիսի դավաճան մելիքների պատճաով ժողովուրդը տառապեց և տանջվեց: Եվ քանի որ մեր ազգային ինքնասիրության անարժեք է, և մեզ համար, միշտ էլ այդպես կհրամցնեն սուտը և կեղծիքը: Եվ ցավալին այն է, որ դավաճան ղեկավարների դավաճանության վրա աչք ենք փակում, դա համարելով միայն քաղաքականություն: Մեզ քարոզում են ամենուր, որ` Ղեկավարը դավաճան չի կարող լինել, այդպես են ասում, որպեսզի արդարացնեն իրենց հանցագործ քայլերը և ամրացնեն իրենց դիրքերը: Եվ եթե այդպես է մենք պետք է ամբողջովին փոխենք Հայոց պատմությունը, նոր պատմավեպեր գրենք դավաճան` հայրենասեր մելիքների մասին և կարելի է անգամ հետմահու արդարացնել և շքանշաններ տալ Արցախի դավաճան մելիքներին: Եվ ներկայիս մեր իշխանությունները եղած դեպքում կոպեկների գնով առնում են մեր ինքնասիրությունը, ավելի ցավալին այն է, որ առաջին հերթին մեր մտավորականներն են ծախում իրենց, որոնք և գրում են ներկայիս պատմությունը չիմանալով իրական ճշմարտությունը: Միայն « սուտի ականատեսների » պատմելով պատմություն չի գրվում… Հարգելի պատմաբաններ և գրողներ, այն ազատամարտիկը, որը իր ձեռքի տակ ուներ հարյուրավոր նամակներ և այս ճշմարիտ պատմությունների օրագրերը այդպես էլ կհեռանա կյանքից իր հետ տանելով իրական պատմության թաքնված ճշմարտությունը: Եվ չեմ կարծում, որ երբևե այդ ամենը նա կարողանա հրապարակել և հասցնել մեր ժողովրդին : Եվ կցանկանաի մեջ բերել նրա խոսքերը որոնք ասեց ինձ վերջում — « Չեմ կարծում որ երբևէ կտպագրվի այս նամակները և օրագրերը, քանի որ մեր հայկական իրականության մեջ դրանց մասին բարձրաձայնելը անիմաստ է և անգամ վտանգավոր, քանի որ այդ սուտ հերոսներից շատերը նստած են ազգային ժողովում և նրանց համար դժվար չի լինի հանկարծամահ անել ինձ նման ողորմելի հազիվ թոշակով ապրող ազատամարտիկիս »:    Այդպիսով հասկանալով այն որ երբևէ մեր մեջ կառաջանա կամ կվերագտնենք մեր ինքնասիրությունը, որպեսզի դատապարտենք տարիներ առաջ հանցագործություն գործած հանցագործներին, և ինքնասիրություն կունենանք արդյոք, տեր կանգնելու մեր ոտնահարված արժանապատվություն վերականգնելու համար: 

08/11 2012 © VH  


 

About these ads
Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Вы комментируете при помощи своего аккаунта WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Вы комментируете при помощи своего аккаунта Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Вы комментируете при помощи своего аккаунта Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Вы комментируете при помощи своего аккаунта Google+. Выход / Изменить )

Connecting to %s