Պատմության Անիվը ետ է պտտվում

Պատմության Անիվը  ետ  է   պտտվում 

Մէկին հազար ձի և ջորի,

Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.

Մէկին հազար դեկան ոսկի,

Մէկին ոչ փող մի պըղնձի.

Մէկին բեհեզ և ծիրանի,

Մէկին բրդէ շալ մի չանկնի.

Մէկին հարամըն յաջողի,

Մէկին հալալն կորուսի.

Մէկն ի զըրկանացն հարստի,

Մէկն յիւրայնոցն աղքատասցի…Ֆրիկ

Հարգելի հայրենակիցներ մեզ համար վերջին ժամանակներում առաջացած մարդասպան` Ռամիլ Սաֆարովին ազգային հերոս դարձրած Ադրբեջանի այդ քայլը ցավով ընդունվեց մեր հասարակության կողմից, մենք ամբողջ աշխարհով աղաղակեցինք և պարտավոր էինք աղաղակել, որ կացնահարվել է հայ սպան, հայ քաղաքացին: Սակայն պատմական ետադարձ հայացք նետենք, և կտեսնենք որ ավելի սարսափելի դեպքեր են եղել քան այդ կացնահարումն էր: Ցավով կարելի է նշել այն փաստը, որ դեռևս Հայաստանի Հանրապետության նախկին և ներկայիս իշխանությունների կողմից ոչ մի լուրջ գնահատական չի տրվել դեռևս Խորհրդային Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ՆԿՎԴ-ի նկուղներում և բանտերում կացնահարված և խոշտանգված այդպես ասած Դաշնակցական Հայաստանի սպայական անձնակազմին: Ինչքանով կարելի է հասկանալ որ հենց այդ խոշտանգողները և կացնահարողները հայեր են եղել, և նրանց անունները պետք է, որ հայտնի լիներ մեր Ազգային Անվտանգության ծառայությանը: Ինչու՞ մինչև հիմա անգամ այդ ցավալի դեպքերի մասին չի հիշվում, կամ չկա որևէ հուշարձան չկա կանգնեցված: Ինչքանով հայտնի է բոլշևիկները այդ տարիներին գնդակահարել են ոչ միայն հայտնի և տաղանդավոր զորավարների, այլև մի քանի հարյուր տասնյակ զինծառայողների, որոնք ինչ որ կապ են ունեցել նախկին Հայաստանի Հանրապետության պետական ապարատի հետ: Իհարկե կարելի է նաև գումարել այն հայ մտավորականներին: Նշանակում է ինչ որ արեցին բոլշևիկները այդպես էլ պետք է լիներ, քանի որ դա հերթական գործընթաց էր որը, գլխատեց հայ ռազմական ինտելիգենցիան: Չհաշված այն որ մի քանի տասնյակ զորավարներ իրենց գնդերով և զորամասերով լքեցին Հայաստանը, որպեսզի խուսափեն բոլշևիկների հաշվեհարդարից: Իսկ դա արդեն իսկ աղետ էր առանց այն էլ հայաթափված Հայաստանի համար: Իսկ դուք կհարցնեք թե ինչ կապ կարող է լինել Ռամիլ Սաֆարովի և այն հայ բոլշևիկների միջև, սակայն այս համեմատությունը չէի կարող չանել, եթե այդ բոլշևիկների աշխատաոճը և նման գործելաոճը չկրկնվեր 90 -ական թվականներին և չշարունակվեր մինչև այսօր: Նման պատկերները և պատմական փաստերը հայտնի են մեզ, սակայն դեռ ինչքան բաներ էլ դեռ մնում են այդպես անհայտ: Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակարգը որդեգրեց բոլշևիկների գործելաոճը և մինչ Ղարաբաղյան Պատերազմի ավարտը, սկսեց դավադրաբար ոչնչացնել տաղանդավոր զորահրամանատարներին և աչքի ընկնող և փորձված ազատամարտիկներին: Վազգեն Սարգսյանը դառնալով անմիջական Լևոն Տեր-Պետրոսյանի աջ ձեռքը իրագործում էր բոլշևիկ չեկիստների պարտականությունները: Ինչու՞ չէ, կարելի է անգամ համեմատել Լավրենտի Պավլովիչ Բերիային: Չնայած պատերազմի ավարտից հետո էլ անգամ շարունակվեց այդ ահաբեկությունների և ռեպրեսիանների գործելաոճը: Պատերազմի ավարտից հետո Դաշնակների անվան տակ, կամ ապօրինի զենք զինամթերքի անվան տակ բանտարկվեցին և խոշտանգվեցին ողջ մնացած ազատամարտիկներից շատերը:   Եվ պատերազմի դաշտում իրենց կյանքը վտանգած և ընկեր կորցրած ազատամարտիկներից շատերը ստիպված հեռացան հայրենիքից ինչպես և հեռացան այն ժամանակ` Գարեգին Նժդեհը և Զորավար Անդրանիկը Դրոն և ուրիշներ : Սակայն վերադառնալով Ռամիլ Սաֆարովին հերոսացման և այդ մեծարմանը կարելի է ասել, որ մենք հայերս կարծես թե նմանվեցինք Ալիևին հերոսացնելով այն մարդասպաններին, որոնք իրագործեցին 90 -ականների Սպիտակ Եղեռնը, հերոսացրեցինք այն մարդկանց, որոնց հրամանով խոշտանգում էին և ոչնչացնում ազատամարտիկներին: Չհաշված հայ մտավորականների հունձը այդ տարիներին, ՀՀՇ-ի գործակալները ոչնչացնում էին այն մարդկանց, որոնք կարող էին և փորձում էին կանգնեցնել ՀՀՇ-ի չեկիստների արշավը: Հիմա էլ երևի կան այդ տարիների խոշտանգողները որոնք, մի ժամանակ կոմունիստների հրամաններն էին կատարում իսկ հետո էլ ՀՀՇ-ական իշխանավորների: Նրանց համար մևնույն էր, թե ով է հրաման արձակողը: Այդպիսով այդ սպանդը իրագործած դահիճները, նույնիսկ հիմա երազում են որպեսզի վերադառնա Լևոնի իշխանությունը, որպեսզի նորից վերադառնան իրենց հին արհեստին: Ասացեք ինչու՞ չպետք է համեմատել, այդ երկուսը, ի՞նչ է մեր ոճրագործները ավելի լավն են, քան թե ուրիշինը… Ե՞րբ կգա ժամանակ որպեսզի գիտակցենք, որ մեր սխալները չասելով, նորից վերադառնալու ենք այդ նույն սխալները կրկնելուն: 

Վարդան Հովհաննիսյան 20/10/2012 Իսպանիա լրագրող © VH

Հայերուս թուքը

Դուն խելոք, հաշվով վաճառական ես,

Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես. -

Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,

Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։

Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծավոր,

Անուն հաղթողի ունես փառավոր.

Բայց թե թըրեդ շահ չունի Հայաստան,

Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան։

Ի վերուստ քանքար քեզի տված է,

Հեղինակ անունըդ աշխարհ փըռված է.

Բայց թե գըրչեդ շահ չունի Հայաստան,

Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վըրան։

Հեռատես մըտքով դուն զարդարեցար,

Հըզոր իշխանի սիրելին դարձար.

Բայց թե մըտքեդ շահ չունի Հայաստան,

Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան։

Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր,

Շատ կըհորինես թանկագին բաներ.

Բայց թե ձեռքեդ շահ չունի Հայաստան,

Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան։

Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար,

Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար.

Բայց թե լեզվեդ շահ չունի Հայաստան,

Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վըրան:

Մեծ ուսում առիր, եղար գիտնական,

Գովքովըդ լըցված է մարդոց բերան.

Թե ուսումեդ շահ չունի Հայաստան,

Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան:

Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու հարգ,

Ու կըդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ,

Երբ օրորանեդ մինչև գերեզման

Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան։

Ռաֆայել Պատկանյան 1878 Թ

About these ads
Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

You are commenting using your WordPress.com account. Выход / Изменить )

Фотография Twitter

You are commenting using your Twitter account. Выход / Изменить )

Фотография Facebook

You are commenting using your Facebook account. Выход / Изменить )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Выход / Изменить )

Connecting to %s